կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-06 16:46
Հասարակություն

Կփոխհատուցվեն ոչ միայն զինծառայողի բուժման, այլև արտերկրում նրան ուղեկցողի ճանապարհի ու կեցության ծախսերը

Կփոխհատուցվեն ոչ միայն զինծառայողի  բուժման, այլև արտերկրում նրան ուղեկցողի ճանապարհի ու կեցության ծախսերը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որը նախատեսում է կարգավորել  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը:

Գործող կարգի համաձայն` զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը: Առկա ձևակերպումները կրում են  խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով:                                      

Նախագծով առաջարկվում որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «համապատասխանաբար 50 տոկոսի չափով» բառերը:

Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: