կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 09:12
Առանց Կատեգորիա

Կենդանաբանական այգու նոր տնօրենն էլ որեւէ կապ չունի ոլորտի հետ․ «Իրավունք»

Կենդանաբանական այգու նոր տնօրենն էլ որեւէ կապ չունի ոլորտի հետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը կնշանակվի Կենդանաբանական այգու տնօրեն: Եվ ինչպես նախորդ տնօրենները, նա եւս որեւէ կապ չունի ոլորտի հետ:

Թե ինչ կենսագրություն ունի Է. Ղազարյանը, պարզեցինք, որ 2006-2010թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2017թ. ավարտել է Club Class անգլերեն լեզվի դասընթացը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): 2004-2010թթ. աշխատել է «Կարուշ» ՍՊԸում որպես գլխավոր տնօրեն: 2010-2016թթ. հիմնադրել է «Գրանդ Լեվլ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես տնօրեն (ՌԴ): 2019թ. հիմնադրել է «Գրանդ Միլկ» ՍՊԸ-ն եւ աշխատել որպես հիմնադիր տնօրեն:

2019թ. նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: 2020թ. ապրիլի 22-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել է նույն պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում