կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 14:08
Սպորտ

Հանթերը և Նիկոլաևը կսպասարկեն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները

Հանթերը և Նիկոլաևը կսպասարկեն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները
2014թ Աշխարհի Գավաթի խաղարկության Հայաստան-Մալթա և Դանիա-Հայաստան հանդիպումները կսպասարկեն, համապատասխանաբար, Հյուսիսային Իռլանդիայի և Ռուսաստանի մրցավարական անձնակազմերը. հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

 

Հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մալթա հանդիպման գլխավոր մրցավարն է Առնոլդ Հանթերը: Մրցավարի օգնականներն են Իմոն Շենքսը և Ռիչարդ Ստորին: 4-րդ պաշտոնյան է Մարկ Քորթնին:


Հունիսի 11-ին Դանիա-Հայաստան հանդիպումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կսպասակի Ալեքսեյ Նիկոլաևը: Նրան կօգնեն Օլեգ Ցելովալնիկովը և Դմիտրի Մոսյակինը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միխայիլ Վիլկովը: