կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 10:18
Հասարակություն

Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է մերը դարձնել…

Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է մերը դարձնել…

«Արցախն աղքատ բարեկամ չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել». ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյան:

1991 թվականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99 ամբողջ 89 տոկոս կողմ ձայներով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեից 18 օր անց, Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին առաջին գումարման Գերագույն խորհուրդի ընտրությունները և հունվարի 9-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

Երբ ուրվագծվում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, դաշնակցական Արթուր Մկրտչյանի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր: 

«Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահ: Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրա ապրում է եւ պաշտպանում է այդ հողը:

Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։  

Մինչև մահվան օրը` 1992 ապրիլի 14-ը, Արթուր Մկրտչյանը հերոսամարտի առաջին շարքերում էր: Նա, զինյալ պայքարից բացի, այլ ելք չէր տեսնում:

Արթուր Մկրտչյանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսևորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից...