Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք հերթական անգամ ականատես եղանք ստի ու կեղծիքի չափաբաժնի շարունակությանը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քատուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր կրկին ՀՅԴ-ին մեղադրել էր «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելու և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ։
«Երբ ոչ ավելի, ոչ պակաս ԱԺ նախագահն, ըստ էության, ոչ միայն խոսում է ադրբեջանական խոսույթով, Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մեղադրանքներով, այլև մեղադրում է ազգային ուժին ինչ-որ ժամանակ այդ նույն գործողությունները կատարելու մեջ»,- ասաց Մինասյանը՝ հիշեցնելով, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը։
«Հարց՝ երբ Փաշինյանը 2014-ին քվեարկում էր, ինքն էլ էր այդ ժամանակ մտածո՞ւմ՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, եթե այո, ապա էն գլխից մտածում էր Արցախն ինչպես թողնել Ադրբեջանի կազմում, եթե ոչ՝ ձեր ամբողջ այս թեզը փլուզվում է»,- ասաց նա։