Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարտի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Պաշտոնական տեղեկագրի համաձայն՝ քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ս․թ․ փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների կատարմանը, ինչպես նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման նախապատրաստմանը վերաբերող հարցեր։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելուն վերաբերող հարցեր։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադարձել են նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքներին, Ուկրաինայի շուրջ իրավիճակին։