Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ և պահանջում է հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը վերականգնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս դադարներ բանակցություններում: Հետագա հետևողական քայլեր են պահանջվում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության վերականգնման համար այն պարագայում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին լրագրողների հարցին։
Միևնույն ժամանակ, Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, նշել է Զախարովան։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկի համար»,- ասել է նա։