Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում էր: Վերջին անգամ կողմերն այդ մակարդակով հանդիպել են հուլիսի 5-ին Շուշիում կայացած թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այժմ, ըստ թուրքական Star պարբերականի, որը հղում է անեմ դիվանագիտական աղբյուրներին, հիմնականում քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները եւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները։ Ավելին, ըստ թուրքական մեկ այլ Cumhuriyet պարբերականի պնդման, «Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն այս տարվա նոյեմբերին»։
Արդյո՞ք դա իրատեսական է: Այս մասին՝ Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Բոլոր հատկանիշներով Բայրամովի ներկայիս այցն Անկարա ունի իր մի շարք առանձնահատկություններ, առաջին հերթին՝ ֆոնային բնույթ։ Այն տեղի է ունենում այն բանից հետո, երբ Բաքու է այցելել Պուտինը։ Ալիեւի հետ երկխոսության ընթացքում նա կոնկրետ քննարկել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղութակն պայմանագրի ստորագրմանն աջակցելու հնարավորությունները՝ որպես միջնորդ առաջարկելով Մոսկվային։ Հետո այդ բանակցությունների արդյունքները Պուտինը հայտնել է նիկլորին, սակայն Երեւանի արձագանքը անորոշ է եղել»,-նշել է Տարասովը։
Այժմ, ըստ Cumhuriyet-ի, իրադարձությունները սկսում են զարգանալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկինի սցենարով, որն ակտիվորեն վերահսկում է Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հրապարակայնորեն արձանագրելով կողմերի միջեւ խաղաղ օրակարգի ցանկցած առաջխաղացում։
«Առաջխաղացում իսկապես կա։ Երեւանը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հետ միասին։ Բաքուն որոշել է խաղաղության պայմանագրի տեքստից հանել «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը, որը համարվում էր ամենավիճահարույց հարցերից մեկը։ Բայց նա պահանջում է՝ Երեւանը Սահմանադրության տեքստից հեռացնի Ղարաբաղի մասին հիշատակումը, ինչը սկզբունքային բնույթի խաղաղության խոչընդոտ չէ, քանի որ նիկնոլը նոր Սահմանադրություն է պատրաստում։ Ուստի, մեծ հաշվով, կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի ճանապրհին այլ լուրջ խոչընդոտներ չկան, եւ նրանք կարող են դուրս գալ բանակցային եզրագիծ։ Դրանից հետո կամ միաժամանակ Թուրքիան կարող է հայտարարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ինչը Բաքվի, Անկարայի եւ Երեւանի կողմից տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների բնույթի ընդհանուր ըմբռնման ցուցադրություն կլինի։ Սակայն եզրագծին հասնելու համար կողմերին ժամանակ կպահանջվի», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը