|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 13:00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 88 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Մշիր Հասոյանի վարած ЗИЛ-130 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գոռ Խալաթյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Խալաթյանն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Կարապետ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը Opel-ի վարորդն է, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ЗИЛ-ին: