կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-23 13:19
Հասարակություն

Հովտաշենում «Օպելը» դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել ՃՈ «Տոյոտա»-ին. shamshyan.com

Հովտաշենում «Օպելը» դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել ՃՈ «Տոյոտա»-ին. shamshyan.com

Shamshyan.com-ը հայտնում է. «Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հովտամեջ գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 34 ՏM 984 համարանիշի և Toyօta Corolla մակնիշի 757 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՃՈ հաշվեկշռում և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ հատելով անգամ ճանապարհի բաժանարար գոտու 20 սմ բարձրության և 2 մետր լայնության ծաղկապատ հատվածն ու ստեղծելով վթարային իրավիճակ՝ բախվել է ՃՈ աշխատակցի ծառայողական ավտոմեքենային: Այս պահին վթարի վայր է ժամանել Հայաստանի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը:

 

***

 

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է վիրավորների ինքնությունը. Toyota-ն վարել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Վարդան Հովսեփյանը, իսկ Opel-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարապետ Կարապետյանը: Վիրավորներն են Toyota-ի ուղևորներ՝ Տարոնիկ գյուղի բնակիչներ,18-ամյա Նունե Վարդանյանը և17-ամյա Անահիտ Մուրադյանը: Նրանք բոլորն այս պահին գտնվում են հիվանդանոցում»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: