|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Արագածոտնի մարզում, մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 64 կմ-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 33-ամյա Հարություն Ղ-ի վարած Opel մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 21-ամյա Ռաֆիկ Շ-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ՝ 65-ամյա Հրահատ Ս-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Opel-ների վարորդներից Հարություն Ղ-ն,ԳԱԶ 3110-ի վարորդ Հրահատ Ս-ն, վերջինիս ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 68-ամյա Հրաչիկ Ա-ն և 66-ամյա Անաստաս Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։