|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը գրավոր խնդրանք է հղել Վլադիմիր Պուտինին ռուսական զինված ուժերն Ուկրաինայի բնակչության պաշտպանության նպատակով օգտագործելու վերաբերյալ: Նա այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում:
Չուրկինը ցույց է տվել Յանուկովիչի նամակը, որում նա պնդում է, որ Ուկրաինայում իշխանության անօրինական զավթում է տեղի ունեցել և Ղրիմի ու Արևելյան Ուկրաինայի բնակիչների կյանքը վտանգված է: Ուստի, Յանուկովիչը խնդրել է Պուտինին պաշտպանել այդ բնակիչներին: