|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը Եվրախորհրդարանում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Իր հայտարարության մեջ նա կոչ է արել շուտափույթ վերսկսել բանակցությունները:
Կալյուրանդը խոսել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում գազատարի վնասման մասին, որի արդյունքում ամբողջ հանրապետությունը մեկ շաբաթից ավելի մնացել է առանց գազի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից արցախյան գյուղերի գնդակոծումների մասին:
Եվրախորհրդարանի պատգամավորը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ և խստորեն դատապարտել է խաղաղ բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները։