|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
UFC-ի` մարտեր առանց կանոնների, նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզիին իր ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերած ռազմական գործողություններին:
«Հայաստանն և Արցախը հարձակման են ենթարկվում: Բարձրաձայնեք այդ մասին, պահանջեք, որ ձեր երկրների ղեկավարությունը դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հեռացնել հայերին իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից»,- գրել է Ռոուզին:
Նրա գրառմանն արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և շնորհակալություն հայտնել:
Ռոուզին հորդորել է նաև գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական: