կարևոր
766 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-27 11:34
Աշխարհ

Թրամփը հայտնել է սեպտեմբերի 27-ին Զելենսկիի հետ հանդիպման մասին

Թրամփը հայտնել է սեպտեմբերի 27-ին Զելենսկիի հետ հանդիպման մասին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 27-ին հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ չնայած այն բանին, որ քննադատել է նրան քարոզարշավի ժամանակ և կասկած է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Թրամփը հայտնել է, որ Զելենսկիի հետ կհանդիպի Մանհեթենում գտնվող Թրամփ Թաուերում։ 

Զելենսկին, որն ԱՄՆ է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, սեպտեմբերի 26-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ, նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ։

Սեպտեմբերի 21-22-ին Զելենսկին այցելել էր Փենսիլվանիայում գտնվող զենքի գործարան Դեմոկրատական կուսակցության նահանգապետ Ջոշ Շապիրոյի հետ։ Այցը քննադատության էր ենթարկվել Թրամփի քարոզարշավի թիմի կողմից։ Որոշ հանրապետականներ էլ սա համարել էին Քամալա Հարիսի քարոզարշավին նպաստող այց։

Ըստ Reuters-ի՝ իր հերթին Թրամփը սեպտեմբերի 23-ին հայտնել էր, որ Զելենսկին ցանկանում է ընտրություններում Հարիսի հաղթանակը, իսկ սեպտեմբերի 25-ին Ուկրաինան անվանել էր «մահացած» և «քանդված»։ Ավելի վաղ Թրամփը նաև Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ-ի օգնությունը բնութագրել էր որպես գումարի վատնում։