Այսօր՝ հունվարի 8-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ գտնվող տարածքում, Peugeot մակնիշի 73 MԼ 777 համարանիշով ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա. գրում է
Shamshyan.com-ը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը նշված ավտոմեքենայում հայտնաբերել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի 35 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ՝ 36-ամյա Մհեր Գրիգորյանի դին:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Մ. Գրիգորյանի մարմնին՝ ձախ կրծքավանդակի, սրտի և ոտքի մասում, կան սուր կտրող, ծակող առարկայից առաջացած հետքեր, ինչը իրավապահներին հիմք է տալիս կարծելու, որ Մ. Գրիգորյանը մահացել է՝ հենց վարորդի նստատեղին նստած: Այս պահին դեպքի վայրում աշխատում են նաև փորձագետներն ու քննչական խումբը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նախկին զինվորական է եղել, զբաղվել է բիզնեսով, Վանաձորում ունեցել է հացի փուռ, խորտկարան և դեղատուն: