|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարածեց ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, որը խիստ մտահոգիչ է: Սակայն ԱԳՆ-ն մինչ այս պահը լռում է:
Yerkir.am-ի հարցին` ինչպիսի՞ն է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Պատասխան կլինի, կիմանաք»: Հետաքրքրվեցինք` այսօ՞ր կլինի այդ պատասխանը: Մամուլի խոսնակը նշեց. «Ես նման բան չասացի, ես ասացի` երբ կլինի պատասխանը, կիմանաք»:
Հարցին ի պատասխան` այնուամենայնիվ, որևէ գնահատական կա՞, Տիգրան Բալայանը կրկնեց նույնը. «Գնահատական և պատասխան բառերը հոմանիշներ են, կլինի, կտարածենք պաշտոնական հաղորդագրություն, կիմանաք»:
Համբերությամբ զինվենք ու սպասենք, թե երբ կհնչեցվի ԱԳՆ-ի պատասխանը: