կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 13:53
Իրավական

Հայաստանի ուժայինները երկրի անվտանգությամբ զբաղվելու ժամանակ չունեն, պահում են միայն Փաշինյանի թիկունքը․ Ա․ Ախոյան

Մենք ունենք ոչ ադեկվատ իշխանություն, որն իրականությունից կտրվել է։ Ամբողջ ոստիկանական համակարգը այսօր զբաղված է մի խնդիր լուծելով՝ Նիկոլի անվտանգությունն ապահովելու հարցն է։ Շատերիս վրա հենց այնպես գործեր են կարված։ Նման սպանությունների օպերատիվ տվյալները, որոնք պարտավոր են Հայաստանի ուժայիններն իրենց ագենտների միջոցով նախօրոք տեղեկանալ եւ կանխել, նրանք դրա ժամանակը չունեն։ Թողել են ինքնահոսի, դեռ շատ բաներ են բացահայտվելու։ Օրինակ՝ 20-հոգանոց բանդան, որ ձերբակալվել է, ասում են՝ անմիջական կապ ունի այդ Շիշ բռնողի հետ։ Հիմա չգիտենք՝ ինչ է կատարվում։ Սա խոսում է ոստիկանական համակարգի անգործության մասին․ խոսելով այսօր Երեւանի կենտրոնում կատարված սպանության մասին, ըստ Yerkir.am-ի, ասաց նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Ըստ նրա՝ ոստիկանությունը, զբաղված լինելով միայն Փաշինյանի անվտանգությունն ապահովելով, ֆիզիկապես չի հասցնում զբաղվել մյուս գործերով, ինչի արդյունքում իրար հետեւից, ըստ վարկածի, շղթայական սպանություններ են լինում՝ իրար հետ առնչություն ունեցող մարդկանց մասնակցությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում