Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես համոզված եմ, որ մեր ազգի ճակատագրով մտահոգված քաղաքացիները վաղը՝ ժամը 15։00-ին, մի մարդու նման կգան Ազատության հրապարակ, կկանգնեն այնտեղ, որպեսզի կարողանան լուծել այս բարդ խնդիրը, որը չոքել է մեր պետականության, մեր ժողովրդի առջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանին արդեն ոչինչ չի մնացել անելու, քան էժանագին և պոպուլիստական միջոցներ կիրառելը, ինչպիսին էր, օրինակ, Գյումրի այցի ժամանակ ճանապարհին կազմակերպված անարժեք բեմադրությունը՝ իբր իր աջակիցների դիմավորումը։
«Ինֆորմացիա ունեմ, որ Գյումրիում, փակ դահլիճում ընդամենը մի քանի հոգու հետ հանդիպելուց հետո, Փաշինյանը ուղղակի գաղտագողի փախել է, որպեսզի գյումրեցիների լայն շերտի հետ չշփվի, որովհետև կարող էր էդ շփումների տակից դուրս չգալ ուղղակի»,-ասաց Արագած Ախոյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը այդ ամբողջը էժանագին նկարահանումներով, բեմականացումների միջոցով փորձում է ներկայացնել, թե ինքն ունի աջակցություն։
«Ճանաչում եմ շատերին, որ, իբր, ճանապարհին աջակցում էին իրեն։ Չեմ ուզում վատ բան ասել, որովհետև մի շատ կարևոր բանի շուրջ պետք է համաձայնության գանք․ նրանք, ովքեր խաբվել են և կանգնել են Նիկոլ Փաշինյանի և իր ոհմակի կողքին, իրենց խաբված չզգալու համար նման քայլերի են գնում։ Բայց խնդրում եմ մեր ազգաբնակչության այն հատվածին, ոորնք դեռ չեն ուզում կոտրված լինեն և մտածում են, որ իրենց դիրքորոշմանը մնալը տղամարդկություն է, ես դա տղամարդկություն չեմ համարում, որովհետև բոլորը սխալվելու իրավունք ունեն, դուք էլ եք սխալվել, դուք մեղք չունեք, ոչ մեկը ձեզ չի հիշեցնելու, որ Նիկոլ եք աջակցել, կասենք՝ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, դուք էլ եք մեր ազգի զավակը, ուղղակի սխալվել եք։ Դրա համար էդ ամեն ինչը դրեք մի կողմ և վաղը ժամը 15։00-ին եկեք Ազատության հրապարակ, վերջիվերջո ասենք՝ ո՛չ, և ավարտենք այս թեման»,-ասաց Արագած Ախոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․