Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Թուրքիա այցելած ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ավետել է», թե իր պաշտոնակից Չավուշօղլուի հետ պայմանավորվել են համատեղ ուժերով վերականգնել Անիի կամուրջը։ Արարատ Միրզոյանը թերևս չի էլ նկատել, որ Չավուշօղլուն համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հարկ չի համարել ոչ միայն նշել Անիի կամրջի հայկական ծագումը, այլ մինչև իսկ այն անվանել է թուրքերի կողմից ընդունելի ձևով՝ «Մետաքսի ճանապարհի կամուրջ»․․․
Չավուշօղլուն շեշտելով, որ այդ կամուրջը շատ հին է, և հավանաբար կառուցվել է 10-րդ դարում, իհարկե չի էլ հիշատակել, թե այդ ժամանակաշրջանում ովքեր են եղել այս միջնադարյան քաղաքի բնակիչները, իսկ այդ ընտրությունը պայմանավորել է կամրջի՝ հայ-թուրքական սահմանին գտնվելու հանգամանքով․․․
Ուշագրավ է, որ իրականում թուրքերն առաջին անգամ չէ, որ պաշտոնապես ցանկություն են հայտնում վերականգնելու Անիի կամուրջը։ Այն վերանորոգելու մասին տեղեկություններն սկսել են շրջանառվել դեռևս 2010 թ․, իսկ 2020 թ․ թուրքական մամուլին նման մտադրության մասին է հայտնել Կարսից ընտրված թուրք պատգամավոր Ահմեդ Ասլանը։ Իհարկե 44-օրյա պատերազմի նախօրեին Թուրքիան բացարձակապես մտադիր չէր այս կամրջի վերանորոգման գործում ընդգրկել հայ մասնագետների․․․
Հիմա թուրքերը այդ կեղծ ժեստով փորձում են մոլորության մեջ գցել հայությանը և ամբողջ աշխարհին՝ ցույց տալով, թե իբր ցանկանում են ջերմ հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, սակայն իրականում այդ կամրջի վերակառուցումը նախապես ծրագրված էր 2071 թ․ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակին ընդառաջ նախատեսված միջոցառումների շրջանակներում․․․ Ճակատամարտ, որի միջոցով թուրք տարրն սկսեց հաստատվել այս տարածաշրջանում՝ ի հաշիվ տեղաբնիկների․․․
Akunq.net
Մելինե Անումյան
Թուրքագետ