Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սա իսկապես աբսուրդ է, նման հումանիտար աղետ պատկերացնել դժվար է: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվով ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Արցախում գտնվող մեր եղբայրները, քույրերն այսօր ունեն տարրական, էլեմենտար խնդիր. այստեղ մարտի 8-ից չկա գազ, որովհետեւ գազատարը վնասվել է ադրբեջանական ուժերի գործողությունների արդյունքում եւ մինչ օրս այն չի վերականգնվել: Ըստ բնակիչների, որոշակի պրոցեսներ փորձում են անել, կարելի է ասել, նույնիսկ խաղաղապահների կողմից են քայլեր ձեռնարկվում, բայց որեւէ կիրա արդյունք մինչ այս պահը չկա: Եւ այստեղ հարց է առաջանում, որ եթե այսքան օր այս վիճակն է Արցախում եւ Հայաստանի իշխանությունները որւեէ միջոց չեն ձեռնարկում, այստեղ առնվազն կարելի է անհանգստանալ»,-ասաց նա:
Վարդեւանյանի խոսքով` աբսուրդ է, որ այս խնդրները չեն լուծվում Արցախում, հազարավոր քաղաքացիների իրավունքներ Արցախում ծայրահեղ աստիճանի ոտնահարվում են:
«Փաստն այն է, որ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, ունի բոլոր պետական ինստիտուտները, ունի պետականությանը բնորոշ բոլոր հատկանիշները ու այդ պայմաններում ունենալ նման վիճակ եւ դրա վերաբերյալ չլինի լուծում, աբսուրդ է»,-ասաց նա:
Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջատեր լինի, բարձրաձայնի, որ հարցը րոպե առաջ լուծվի:
Մանրամասները` տեսանյութում: