Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սույն թվականի մարտի 12-ին ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Հանդիպման ընթացքում ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները ներկայացրել են վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել հումանիտար ճգնաժամից ելք գտնելու հնարավորությունների շուրջ:
Երկուստեք մտահոգության առարկա է դարձել ՀՀ իշխանությունների՝ Արցախի նկատմամբ դրսեւորած անտարբեր կեցվածքը։ Ա. Վանեցյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը առաջիկայում հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ՝ «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և նախատեսվում է այդ կապակցությամբ կազմակերպել լսումներ, որին հրավիրվելու են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցությանը մտահոգություն հայտնեց ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հարաբերությունների բացակայության մասին՝ հատկապես շեշտելով, որ հակառակ Արցախի Ազգային ժողովում բարձրացված մտահոգությանը՝ 44-օրյա պատերազմից հետո մինչ այժմ որևէ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չի գումարվել: