Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչների հետՙ ըստ Yerkir.am-ի հայտնում է aparaj.am-ը:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը եւ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել են Ազգային ժողովի եւ «Դաշնակցություն» խմբակցության կողմից իրագործված ծրագրերին, երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության հարցերին:
Արմեն Սարգսյանը նշել է, որ ԱՀ ԱԺ-ում ընդունված օրենքներից «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել ռազմավարական նշանակության, մասնավորապես՝ «Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներին:
Անդրադառնալով ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ մենք պետք է ունենանք խորհրդարանական երկիր, որպեսզի ժողովուրդը ոչ միայն ընտրի, այլեւ ընտրությունից հետո պետության կառավարման գործընթացին մասնակցելու հնարավորություն ունենա:
‹‹Մենք հանդես ենք եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես՝ ‹‹Տոն եւ հիշատակի օրերի մասին›› ԱՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ‹‹Կոոպերատիվների մասին››, ‹‹Արցախի Հանրապետության նախագահի վարձատրության սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին›› ԱՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերով››,-հավելել է նա:
Պատգամավորը կարեւորել է երկրի հզորության գործում նրա համաչափ զարգացումը: Ընդգծվել է, որ գյուղի եւ գյուղատնտեսության զարգացումը մշտապես եղել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ուշադրության կենտրոնում:
ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը խոսել է անվտանգության հետ կապված արտաքին քաղաքականության, ԱՀ միջազգային ճանաչման խնդիրներին խմբակցության դերակատարության եւ բանակաշինության զարգացման գործում իրենց կողմից իրականացվող օժանդակությունների մասին։
Պատգամավորիխոսքով՝ ‹‹Դաշնակցություն›› խմբակցության սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը եւ կանխվել Եվրոպական տարբեր կառույցներում Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակաարցախյան մի շարք բանաձեւերի ընդունումը:
‹‹Մենք աշխատում ենք մեր խմբակցության ներուժը հնարավորինս օգտագործել երկրի զարգացման գործում››,- հավելել է նա:
Պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել է տնտեսական քաղաքականության մեջ ձեռքբերումներին եւ ընթացիկ աշխատանքներին։ Պատգամավորը աղքատությունը հաղթահարելու կարեւոր նախապայման է համարել կոոպերատիվ տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ վարկային քաղաքականությունը պետք է այնպես վարվի, որ հնարավորություններ ստեղծվեն բազմաճյուղ գյուղատնտեսության զարգացման համար։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցությունըհանդիպել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչների հետ: