Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 1-ից մեքենաների ապահովագրման հետ կապված խնդիրները, ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, գնդապետ Հայկ Սարգսյանի, լուծելի են լինելու:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների թիվը այսօր մոտ 1000-ի է հասնում և չի բառացվում, որ աշխատակիցները չեն հասցնելու ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ շտկել:
Համոզված լինելով, որ անհարմարություններ չեն լինի, Հայկ Սարգսյանը խոսեց նաև տուգանքների մասին. «Հունվարի 1-ից ապահովագրության կտրոն չունեցող վարորդը կտուգանվի 50.000 դրամով, 10.000 դրամ վարչական տույժի կենթարկվեն այն վարորդները, որոնց ապահովագրության կտրոնը փակցված չի լինի մեքենայի դիմապակու աջ անկյունում, օրենքի մեկ այլ դրույթով, եթե հայտնաբերվի, որ վարորդը օգտվում է կեղծված, այլ տրանսպորտային միջոցին հատկացված ԱՊՊԱ կտրոնից, տուգանքը կկազմի 150.000, իսկ եթե անձը ապակտրոնը հանձնի այլ վարորդի, կտուգանվի 100.000 դրամով»: