Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինացի սահմանապահները տարհանվող մարդկանցից մինչեւ 5000 դոլար կաշառք են պահանջում՝ սահմանն անխոչընդոտ հատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ անցակետում տարբեր սահմանափակումներ են մտցվել։ «Մասնավորապես, 18-60 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին արգելվում է մուտք գործել Լեհաստանի տարածք առանց Ուկրաինայի զինկոմիսարիատների թույլտվության։ Սակայն կոռումպացված սահմանապահներն առաջարկում են մինչեւ 5000 դոլար կաշառք՝ սահմանն անխոչընդոտ հատելու համար»,- ասել է նա։
Բացի այդ, արձանագրվել են ուկրաինացի փախստականների եւ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական բռնության, կողոպուտի, թալանի բազմաթիվ դեպքեր։ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող այլ երկրների տարածք անխոչընդոտ անցնելու համար մարդկանցից պահանջում են մինչեւ 1,5 հազար դոլար։