Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՔԾ-ում ասել եմ այն, ինչ երևում է տեսանյութում, տևել է մոտ երկու ժամ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որին ՀՔԾ են հրավիրել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով բացատրություն տալու։
ՀՔԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ բռնությունը չի դատապարտվում, հետևաբար, բռնության մշակույթը, որը, հայտարարվել էր, իբր, տեղ չունի, շատ լավ տեղ ունի այսօր Հայաստանում:
Մինչ ՀՔԾ-ում բացատրություն տալը Մարուքյանը եղել է դատաբժշկի մոտ:
Նա վերահաստատեց՝ միջադեպից հետո իր հիմնական ակնկալիքը քաղաքական է՝ հարցը քաղաքական է, քաղաքական հետևանք պետք է ունենա։
«Որովհետև եթե դա չի դատապարտվում քաղաքական մակարդակում, կարող է կրկնվել, և ամեն պատգամավոր ելույթ ունենալուց առաջ կարող է մտածել, որ իրեն կարող են խփել, իր նկատմամբ բռնություն կիրառել՝ իր հայտնած կարծիքի, հայտարարությունների համար»,-ասաց Մարուքյանը։
Նա քաղաքական գնահատական է սպասում ոչ միայն իշխող ուժից:
«Եթե խորհրդարանում պատգամավորների նկատմամբ բռնություն է կիրառվում, մի քանի օր հետո օմբուդսմենին են սպառնում, մյուսը օրը փողոցում են մարդ ծեծելու, ուրիշ բաներ են լինելու: Իշխանություններն ամեն ինչ անում են, որ բռնության զոհերին դարձնեն հիմնական մեղավորներ, ինչը չի ստացվի»,-ասաց նա:
Նա խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարության մասին, թե իշխանական պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը մանդատները վար կդնեն, եթե այդպես վարվեն ընդդիմադիր խմբակցությունից Էդմոն Մարուքյանը, Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։
«Ուզում են՝ ընդդիմությունը մանդատները վար դնի, որ իրենք ի՞նչ անեն, երկիրն ուզում են բռնապետությո՞ւն դարձնել: Ծեծ կերած մարդկանցից պահանջել մանդատ դնել, երևի Հյուսիսային Կորեայում էլ չկա նման բան: Դա ամբողջատիրական մտածողության հարց է, ինչի մեջ այսօր մեր իշխանություններն են»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․