կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 14:06
Իրավական

Արագածոտնում և Արմավիրում ապօրինի որսի դեպքեր են արձանագրվել, առգրավվել են որսորդական հրացաններ

Արագածոտնում և Արմավիրում ապօրինի որսի դեպքեր են արձանագրվել, առգրավվել են որսորդական հրացաններ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի համաձայն փետրվարի 24-ից ՀՀ մի շարք մարզերում իրականացվում են ապօրինի որսի կանխարգելման միջոցառումներ, որի ընթացքում ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արձանագրվել է ապօրինի որսի 3 դեպք, առգրավվել է հայտնաբերված ԻԺ-43, ՄՌ-43, ՄՌ-27 տեսակի հարթափող որսորդական հրացան, նաև որսված 24 հատ տափաստանային արտույտ տեսակի թռչուն:
 
Միջոցառումների ընթացքում ՀՀ Լոռու մարզում հայտնաբերվել է նաև ապօրինի փայտանյութ տեղափոխող «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենա՝ առանց համապատասխան փաստաթղթերի 4խմ վառելափայտով։ Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
 
Իրականացվում են վարչական վարույթներ, կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Միջոցառումները շարունակվում են։