|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ս/թ մարտի 10-19-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԲԸՏՄ աշխատակիցների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում անցկացվել են շրջայցեր։ Արդյունքում կազմվել են 9 վարչական իրավախախտման արձանագրություններ։
Առգրավվել է 9 միավոր որսորդական հրացան, հարուցվել են վարչական վարույթներ։ Կոնկրետ դեպքերով քննությունների արդյունքում իրավախախտների նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ և կներկայացվեն բնությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ։ Որսագողության դեպքերը կապված են եղել տափաստանային արտույտների ապօրինի որսի հետ։ Վարույթներից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։