կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 21:50
Հասարակություն

Նախիջևանում ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները մարտավարական վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանում մտածում են աղի վնասակարության մասին. քաղաքագետ

Նախիջևանում ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները մարտավարական վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանում մտածում են աղի վնասակարության մասին. քաղաքագետ

Նախիջևանում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացնում։

Նույն ժամանակ Հայաստանում մտածում են աղի վնասակարության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Ներողություն, որ ուշադրություն եմ շեղում, իսկ ՀՀ կառավարություն , ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia -ներ ջան, մտածե՞լ եք, թե ինչ ենք անելու մայրաքաղաք Երեւանի վրա հնարավոր հարձակման դեպքում։ Ունե՞նք մշակված պաշտպանական պլան, ամեն քաղաքացի գիտի՞ իր դերն ու ֆունկցիան։ Թե՞ թռնելու մասին եք մտածելու։

Իհարկե կներեք, որ անհարմար հարցեր եմ տալիս, բայց աշխարհն անկանխատեսելի է, դեպքերն էլ զարգանում են անտրամաբանական արագությամբ»,- գրել է քաղաքագետը։