|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ավելի քան 5 հազար զինծառայող սկսել է երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժությունները Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի` միաժամանակ հինգ տարածաշրջանում; Այդ մասին այսօր` հուլիսի 27-ին, հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
«Կավկազ 2020» լայնածավալ զորավարժություններին նախապատրաստվելու շրջանակներում մանևրներ կիրականացվեն Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, նաև Աբխազիայում ու Հարավային Օսիայում տեղակայված ռազմակայաններում:
Մանևրներին մասնակցում են մոտոհրաձգային, տանկային, հրետանու զորամիավորումներ, դեսանտային ռազմական խմբեր, շրջանի ՀՕՊ և ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ ու ուղղաթիռներ: Մարտական հրաձգության ժամանակ կկիրառվեն «Տորնադո», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա-Ս», «Գվոզդիկա», «Ակացիա» հրետանային ինքնագնաց սարքավորումներ: Հետախուզական կրակային համալիրների կազմում են` Տ-72Բ3, Տ-90 տանկեր և ԲՄՊ-3 հետևակի ռազմական մեքենաներ: