Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-03-03 19:25
Քաղաքական

Իսրայելը կշարունակի անել «անհրաժեշտ ամեն բան», որպեսզի խանգարի Իրանին միջուկային պոտենցիալ ունենալ

Իսրայելը կշարունակի անել «անհրաժեշտ ամեն բան», որպեսզի խանգարի Իրանին միջուկային պոտենցիալ ունենալ

Իսրայելը կշարունակի անել «անհրաժեշտ ամեն բան», որպեսզի խանգարի Իրանին միջուկային պոտենցիալ ունենալ, անգամ եթե Թեհրանի եւ Արեւմուտքի միջեւ համաձայնություն կնքվի։ Այս մասին ասել է երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը, տեղեկացրել է Jpost-ը։

«Առաջիկա շաբաթներին, գուցե եւ անգամ առաջիկա օրերին միջուկային համաձայնագիր կարող է ստորագրվել համաշխարհային տերությունների եւ Իրանի միջեւ»,- ասել է Գանցը։ «Անկախ այն բանից՝ տեղի կունենա դա, թե ոչ, Իսրայելը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա, որ Իրանը վերածվի սպառնալիքի եւ միջուկային պոտենցիալ ունենա»։

Համաձայնագրի, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիր, վերականգնման մասին բանակցություններին ուղղակիորեն մասնակցում են Իրանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ը՝ անուղղակիորեն։

Չնայած Իսրայելը չի մասնակցում բանակցություններին, Գանցն ասել է, որ երկիրը «կշարունակի դիվանագիտական գործունեությունը, որովհետեւ Իրանը առաջին հերթին գլոբալ, հետո նոր՝ տարածաշրջանային խնդիր է, ինչպես նաեւ պոտենցիալ սպառնալիք Իսրայել պետությանը։ «Մենք կշարունակենք հզորացնել մեր ռազմական ուժը»,- նախազգուշացրել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը կշարունակի աշխատել դաշնակիցների հետ եւ տարածաշրջանային դաշինքներ կնքել երկրների հետ, որոնք նույնպես բախվում են «իրանական ագրեսիային»։

«Անգամ եթե համաձայնագիրը ստորագրվի, մենք երբեք չենք դադարի գործել դիվանագիտական միջոցներով՝ Իրանին հետեւելու նպատակով, ընդ որում՝ իրական եւ ցավագին հետեւանքներով [պայմանագրի] ցանկացած խախտման եւ միջուկային մշակումների առաջընթացի համար»,- ասել է նա։ «Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անվտանգության կայունությունն աշխարհում խախտվում է, հավասարումները փոխվում են, դաշինքները փորձության են ենթարկվում եւ առաջ են գալիս նոր դաշինքներ»։