|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԺ-ում «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին:
«Հայաստանի Հանրապետությունում կա՞ միջուկային զենք արտադրելու գիտական պոտենցիալ, և կա՞ տեխնիկական պոտենցիալ նման խնդիրներ իրականացնելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Այսօր կան հայ մասնագետներ Հայաստանում և Հայաստանից դուրս, ովքեր տիրապետում են խնդրին և կարող են ցանկացած ժամանակ այս խնդրով զբաղվել, իսկ ինչ վերաբերում է տեխնիկական միջոցներին, ցավոք, այսօր Հայաստանում բացակայում են տեխնիկական միջոցները նման խնդիրներ լուծելու համար, քանի որ սա բավականին լուրջ գումարներ է պահանջում, իսկ նման միջոցներ առայժմ չունենք»: