Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Zham.am-ը գրում է․Դիտելով Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքը՝ շատերն ակնհայտ նմանություններ են նկատում ուկրաինական իշխանությունների և Հայաստանի իշխանությունների պատերազմի օրերին իրականացվող տեղեկատվական քաղաքականության մեջ։ Այսպես, եթե մենք «ազատագրել էինք Գետաշենը» պատերազմի առաջին օրերից հետո, ապա ուկրաինական հասարակության մի մասը դեռ համոզված է, որ ռուսական զորքերը հետ են շպրտվել ելման դիրքեր, իսկ Ռոստովը մոտ է ընկնելուն։
Այնուամենայնիվ, մեզ ավելի շատ հետաքրքրում է 2020 և 2022 թվականների պատերազմների այլ նմանությունը:
Բանակցությունների նպատակաուղղված խաթարո՞ւմ
Եվ սա դեռ այն քայլերի ամբողջ ցանկը չէ, որոնք ցույց են տալիս հայկական կողմի բացահայտ բանակցային սաբոտաժը՝ ուղղված նախորդ ողջ բանակցային գործընթացը տապալելուն։
«Нравится не нравится – терпи моя красавица»
Շատերը հիշում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս հնչեղ արտահայտությունը, բայց շատերը չեն էլ ուսումնասիրել դրա ենթատեքստը, իսկ ենթատեքստը իրականում կապված է այն բանի հետ, որ պաշտոնական Կիևը հրաժարվում էր կատարել իր իսկ կողմից ստորագրած «Մինսկյան փաստաթուղթը», որն ի դեպ, հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։
Ուկրաինական կողմը հրաժարվել էր իրականացնել դրանք՝ հայտարարելով, որ դրանք «մահապատիժ են», «սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը»:
Ուկրաինական կողմը ոչ միայն հրաժարվեց բանակցային սեղանի շուրջ նստել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների հետ, այլև ամեն կերպ փորձում էր փոխել «Նորմանդական ձևաչափը» և դրան «միացնել» ԱՄՆ-ին կամ ստեղծել նոր «Մոսկվա-Կիև-Վաշինգտոն» ձևաչափ։
Իսկ հիմա, 2022 թվականի փետրվարի 24-ից, մենք տեսնում ենք սեփական պարտավորությունները կատարելուց հրաժարվելու, բանակցությունները սաբոտաժի ենթարկելու փորձերի արդյունքը՝ Ուկրաինան ոչնչացվում է ուղիղ եթերում:
Բենդերը սխալվեց
Երկու երկրներում էլ ոչ պրոֆեսիոնալ, պոպուլիստ քաղաքական գործիչները պատերազմի ու ողբերգության պատճառ են դառնում։ Նրանք դառնում են պարտության խորհրդանիշներ։ Ի դեպ, նշենք նաև, որ ուկրաինական երկրի ղեկավարությունը դեռ սպասում է Արևմուտքի օգնությանը, սակայն թե՛ 2020 թվականին Արցախում, թե՛ 2022 թվականին Ուկրաինայում ակնհայտ է, որ Օստապ Բենդերը սխալվել է, և «Օտար երկրները չեն օգնում մեզ / նրանց»:
Աղբյուրը՝ Zham.am