Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամանորին շատերը չեն կարողանում խուսափել սննդային թունավորումներից: Մտածում են` տոնական օրեր են, մի օր մի քիչ ավելի ուտելով ու սնունդն իրար խառնելով` ոչինչ չի լինի: Սակայն, ըստ սննդաբան Հասմիկ Հովհաննիսյանի, տոնական օրերին օրգանիզմը սթրեսի մեջ է ընկնում, իսկ հետո, միանգամից անցնելով ամենօրյա սննդակարգին, կրկնակի սթրեսի ենք ենթարկում օրգանիզմը:
«Պետք է ուտել չափավոր, իսկ Ամանորից հետո կամաց-կամաց անցնել ամենօրյա սննդակարգին: Պետք է մթերքներն ուտել առանձին-առանձին և փոքր չափաբաժիններով»,- ասաց սննդաբանը:
Ինչ վերաբերում է սննդային թունավորումներին, ապա դրա հիմնական պատճառը, ըստ Հովհաննիսյանի, աղցաններն են, որոնք օրերով պահվում են սառնարանում: «Գուցե շատերին զարմանալի թվա, բայց, ըստ ընդունված կարգի, աղցաններն ունեն 16 ժամ պահպանման ժամկետ, այն էլ` սառնարանում: Բոլորս էլ խախտում ենք ընդունված ժամկետները, բայց բոլորովին անթույլատրելի է 3-4 օր սառնարանում պահելուց հետո այդ աղցանն ուտելը` ափսոսալով: Հիշեք` առողջությունից թանկ ոչինչ չկա»:
Լավագույն լուծումը, ըստ սննդաբանի, կերակրատեսակները չափավոր պատրաստելն է. պատրաստեք այնքան, որքան անհրաժեշտ է մեկ օրվա համար: Բացի այդ` մասնագետը նաև խորհուրդ է տալիս հում և եփած սննդամթերքն իրարից հեռու պահել, որպեսզի հումը չաղտոտի եփածը: Իսկ հում մթերքը, հատկապես` միսը, պետք է լավ եփել, որ մանրէները ոչնչանան:
«Փորձեք Ամանորը նշել, ոչ թե այն ուտելու տոնի վերածել»,- խորհուրդ է տալիս սննդաբանը: