կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-09 15:13
Արցախ

Նրանք պահանջեցին երաշխիքներ, որ «Օհանյանը չփախչի», իսկ Օհանյանն այսօր նաեւ իրենց է պաշտպանում. Zham.am

Նրանք պահանջեցին երաշխիքներ, որ «Օհանյանը չփախչի», իսկ Օհանյանն այսօր նաեւ իրենց է պաշտպանում. Zham.am

Zham.am-ը գրում է.

«05.10.2020

Արայիկ Հարությունյան. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

08.10.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան. «Արցախի հերոս, Շուշին ազատագրող լեգենդար զորահրամանատար, գեներալ-գնդապետ, ռազմի գործում իմ համար հրամանատար ու ուսուցիչ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ»:

20.09.2019

«Կախված է աշխատանքներից, որն իմ պրոտեզի վրա իրականացնելու են բժիշկները, նշված է մեկ-երկու շաբաթ, կարծում եմ, որ ընդհանուր 15 օր, ինչքան շուտ լինի, այնքան շուտ կգամ, մտահոգություններ կան, բայց իմ կողմից հավաստիացումները 100 տոկոսից ավելի են, իմ ընտանիքը այստեղ է։ Դուք երաշխավորեք, դատարանը թող երաշխավորի, ո՞ւմ ես հիմա գնամ-խնդրեմ՝ երաշխավորի եւ ինչի՞ համար գնամ խնդրեմ»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը:

«Տիգրան Եգորյանը համաձայնեց Սեդա Սաֆարյանի մտահոգության հետ։ Նա նաեւ ասաց, որ անհրաժեշտ են լրացուցիչ երաշխիքներ՝ Օհանյանի հետ վերադառնալու հանգամանքն ապահովելու համար»։

***

Այս բոլոր իրողությունները մեր իրականությունից են: Իրականությունից, որում Սեյրան Օհանյանը եւ շատ «նախկիններ» պաշտպանում են Արցախի եւ Հայաստանի երկինքը թուրքական Բայրաքթարից, իսկ հայկական հողը՝ ահաբեկիչներից, ադրբեջանցիներից եւ թուրքերից:

Չեն փոխվել նաեւ նրանք, ովքեր 2019-ին «երաշխիքներ էին պահանջում, որ Սեյրան Օհանյանը չփախչի»: Նրանք, ովքեր կանգնած էին այս մարդկանց թիկունքում, նույնպես չեն փոխվել:

Իրականությունն այն է, որ ինչպես 2020-ին, այնպես էլ 2019-ին, եւ դրանից 11 տարի առաջ Սեյրան Օհանյանը պաշտպանում էր մեր անվտանգությունը: Բայց եթե այսօր նա դա անում է պատերազմի դաշտում թուրքական Բայրաքթարների դեմ, ապա 12 տարի առաջ նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ «Բայրաքթարները» չքանդեն մեր երկիրը արդեն այն ժամանակ…»։