կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-13 11:25
Քաղաքական

«Իրավունքի ուժով» ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» Մարտի 1-ի տապալված գործով իր ընկերների դեմ ցուցմունք տալն էր. Աբրահամյանը՝ Կարապետյանի նշանակման մասին

«Իրավունքի ուժով» ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» Մարտի 1-ի տապալված գործով իր ընկերների դեմ ցուցմունք տալն էր. Աբրահամյանը՝ Կարապետյանի նշանակման մասին

«Իրավունքի ուժով» ևս մեկ նշանակում՝ Արշակ Կարապետյանը, ով ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հետախուզության վարչության պետն էր և այն տապալելու համար հեռացրել էին, «տեղավորեցին» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Մարդ, ում վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր ու այս իշխանություններին ներքաղաքական բնույթի ծառայություններ մատուցելը, պաշտոնի է նշանակվում։

Ու այս որակի, պատվի տեր մարդիկ բանակի հրամանատարությունում են նշանակվում։

ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման։

Սրանք ոչ միայն ավիրում են բանակը, այլ փորձում վերացնել բանակի վերականգման վերջին հնարավորությունները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ իրավունքի ուժով Արշակ Կարապետյանը համարվում է նշանակված ԳՇ պետի առաջին տեղակալ: