|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի Սումի շրջանի հարավում գտնվող Ախտիրկայի շրջկենտրոնում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, 70 ուկրաինացի զինծառայող է զոհվել զորամասի վրա հրետանային հարվածի հետևանքով։ Այս մասին գրել է շրջանի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին։
«Երեկ հակառակորդի հրետանին հարվածել է զորամասին։ Փլատակների տակից շարունակում են դիակներ դուրս բերել։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, կամավորներն են աշխատում։ Շատ մահացածներ կան։ Այժմ գերեզմանոցում տեղ են պատրաստում ուկրաինացի 70 զոհված զինվորների համար»,– ասել է նա։
Միաժամանակ Ժիվիցկին ընդգծել է, որ հակառակորդի կողմից նույնպես մեծ կորուստներ են եղել։ «Քաղաքի շրջակայքում ռուսների դիակները շատ են եղել, հավաքում ենք, Կարմիր խաչի աշխատակիցները տանում են տուն»,- ասել է նա։