|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Կիևը կարող է հայտնվել Ռուսաստանի վերահսկողության տակ: Այս կարծիքն ուրբաթ լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին. գրում է ՏԱՍՍ-ը։
Նրան խնդրել են մեկնաբանել Կիևի` Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ անցնելու հավանականությունը և այդ հարցում ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները: «Կիևի անկումը իրական հնարավորություն է: Եվ մենք շարունակում ենք տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը առաջ շարժվում, նույնիսկ երբ մենք տեսնում ենք դիմադրություն տեղում, ռուս զինվորականները շարունակում են առաջ շարժվել դեպի Կիև: Այսպիսով` նման իրական հնարավորություն կա: Ես պարզապես ասում եմ` չեմ պատրաստվում հիմա վարկածների մեջ մտնել, թե ինչ տեսք կունենա և ինչպիսին կլինի մեր արձագանքը»,- ասել է Փսակին։