կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-31 18:30
Հասարակություն

Առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն

Առանձին վայրերում կա կարկուտի հավանականություն

Հանրապետության տարածքում`

Հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-5-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով, 4-5-ը՝ նույնքան կբարձրանա:


Երևան քաղաքում`

Հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: