|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը` արտասահմանյան լրատվամիջոցների հետ: Հարցին, թե արդյո՞ք կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը, Փաշինյանը պատասխանեց, որ եթե ժողովուրդը նման բան որոշի, ինքը կստանցնի այդ պարտականությունը:
«Կարծում եմ` կա շատ մեծ հավանականություն, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ կերաշխավորվեն բացարձակ արդար, օրինական ԱԺ ընտրություններ, որովհետև Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է այն ժամանակ, երբ մարդիկ մասսայաբար սկսեցին չվստահել ընտրությունների արդյունքներին:
«Պետք է բարեփոխենք ընտրական օրենսգիրքը և «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքը: Մենք պատրաստ ենք առաջնորդել երկիրը դեպի ապագա, և մենք վստահ ենք դրանում»,- ասաց նա: