կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-14 11:21
Աշխարհ

Հավանականություն կա՝ Մարս մոլորակի վրա աղի ջուր կա

Հավանականություն կա՝ Մարս մոլորակի վրա աղի ջուր կա

Հեղուկ ջուրը մաքուր տեսքով չի կարող պահպանվել Մարսի ցուրտ մակերևույթին, բայց հայտնի է՝ աղերի առկայությունը կարող է ստեղծել հեղուկ «աղաջրեր», որոնք կարող են որոշ ժամանակ պահպանվել. այս մասին գրում է Nat-geo-ն, նշելով՝՝  NASA-ի Curiosity եւ «Ֆենիքս» մարսագնացները մոլորակի հողում հայտնաբերել են աղեր, որոնք հայտնի են որպես պերքլորատներ։ Այս առնչությամբ հետազոտողները կարծում են, որ աղաջրերը կարող են դրանց շնորհիվ առաջանա. հայտնում է Yerkir.am-ը։

Նշվում է՝ հասկանալու համար թե աղաջրերն իրենց ինչպես կդրսևորեն ժամանակակից Մարսի պայմաններում Հյուսթոնի Լուսնային եւ մոլորակային ինստիտուտից մոլորակաբան Էդգար Ռիվերա-Վալենտինը եւ նրա գործընկերները համակարգչային մոդելավորում են կատարել՝ այդպիսով համատեղելով ջերմադինամիկ և կլիմայական մոդելները:

Նրանք հայտնաբերել են, որ աղաջրի մի տեսակը կարող է մնալ հեղուկ վիճակում մոլորակի մակերևույթին և մի քանի սանտիմետր ցածր`վեց անընդմեջ ժամերի ընթացքում մոլորակի մակերեսի 40%-ի վրա, հիմնականում հյուսիսային և միջին հյուսիսային լայնություններում: Սակայն, հարկ է նշել, որ այս աղաջրերը բավականին սառն են, դրանց ջերմաստիճանը -48°C է, ինչը մոտ 25 աստիճանով ցածր է Երկրի վրա կյանքի համար հայտնի թույլատրելի սահմանից:

Հետազոտողները շեշտում են, որ այս հայտնագործությունը օգտակար կլինի նրանց համար, ովքեր դեպի Մարս թռիչքներ են նախատեսում: Հեղուկ ջրի օգտագործման պոտենցիալ ունեցող վայրեր արշավները ենթակա են պաշտպանության խիստ կանոնների`Երկրից աղտոտման ռիսկը նվազեցնելու համար: Եթե մարսյան աղաջրերը իսկապես պիտանի չեն մեր մոլորակից ցանկացած հայտնի օրգանիզմների կյանքի համար, ապա դա կարող է մեղմացնել հետագա հետազոտությունների սահմանափակումները: