Հանրապետության տարածքում`
Հուլիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ., ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում` hուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: