Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-06 18:30
Հասարակություն

Կրկին կա կարկուտի հավանականություն

Կրկին կա կարկուտի հավանականություն

Հանրապետության տարածքում`

Հունիսի 7-ին, 10-ին շրջանների մեծ մասում, 11-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 7-ին, 10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, 8-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: