Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության
2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի N 111-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 31-րդ կետով՝
1. Հաստատել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ:
Հանձնաժողովն ունի հետևյալ կազմը՝
Ա. Մանասյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Դ. Հակոբյան - իրավաբանական գիտությունների թեկնածու
Ռ. Գրիգորյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Ա. Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու
Լ. Հակոբյան - իրավագիտության մագիստրոս