| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնի են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից միասնական քննության արդյունքները:
Yerkir.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանը հայտնեց, որ «Աշխարհագրություն» առարկայից քննություն է հանձնել 136 դիմորդ, որոնցից 20 բալ ստացել է 4 դիմորդ: Ընդհանուր առմամբ, գերազանց է ստացել դիմորդների 10 տոկոսը, իսկ անբավարար` 8 դիմորդ: Միջին բալը 13.49-ն է:
«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնողների թիվը եղել է 578-ը: 20 է ստացել 43 դիմորդ, իսկ գերազանց՝ քննություն հանձնածների 23 տոկոսը: «Կենսաբանություն»-ից անբավարար է ստացել 84 հոգի /14.4 տոկոս/, իսկ միջին գնահատականը եղել է 14-ը:
38 դիմորդ քննություն է հանձնել նաև «Համաշխարհային պատմություն» առարկայից, և միայն մեկն է 20 բալ ստացել: Վերոհիշյալ առարկայից գերազանց է ստացել քննություն հանձնողների 13 տոկոսը, իսկ անբավարար` 7.8 տոկոսը: Միջին գնահատականը 12.53-ն է: