կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-21 18:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի՝ ցմահ ազատազրկում չկրելը խոսում է Հայաստանում դեմոկրատիայի նահանջի մասին․ Արմինե Ադիբեկյան

Մենք փորձում ենք աշխարհին հասանելի դարձնել այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի ժողովրդավարությունը, որը կերտվել է 20 տարուց ավելի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, որն Արմենիա Մարիոթ հյուրանոցի առջև մասնակցում է բողոքի ակցիային ընդդեմ ադրբեջանցի պատգամավորների այցին Հայաստան և եվրոպական կառույցներին մեր երկրում ժողովրդավարության նահանջի մասին ահազանգելու նպատակով։

«Տարին տարու վրա մեր երկրում դեմոկրատին և խոսքի ազատությունը գնալով վատացել է, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանն իր ցմահ ազատազրկումը կկրեր և մենք չէինք ունենա այս խնդիրները։ Նիկոլ Փաշինյանի՝ ասպարեզում գտնվելը խոսում է Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին։ Հիմա այդ մարդն անում է այն, ինչ հակասում է դեմոկրատիայի սկզբունքներին»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։

Նշենք, որ Երևանը ստանձնել է ԵՄ արևելյան գործընկերույթան շրջանակում ձևավորված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի և 2 հանձնաժողովների համատեղ նիստերի կազմակերպումը։ Դրա շրջանակում Երևան են ժամանել Եվրոնեսթի պատվիրակներ ինչպես Եվրոպական խորհրդարանից, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարաններից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Պատվիրակներն այս ժամին Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցում են Հայաստանում եվրոպական պատվիրակության կազմակեպած ընդունելությանը։ Ներկա են և՛ Եվրանեսթի պատվիրակներ, և՛ ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններ, և՛ քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ ադրբեջանցիների Հայաստան այցի և Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակի մասին բարձրաձայնելու նպատակով։ Ակցիային մասնակցում է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․