|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Շաբաթ գիշեր Լուգանսկում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ըստ Луганскинформцентр գործակալության՝ պայթել է «Դրուժբա» գազատարը։ Գործակալության Telegram ալիքում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է վառ դեղին բոցը լուսավորում քաղաքը։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Դոնեցկի կենտրոնում ավտոմեքենա էր պայթել Դոնեցկի կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռու։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը մանրամասնել էր, որ պայթեցվել է հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի մեքենան։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությանը քրեական գործ հարուցել ավտոմեքենայի պայթյունի փաստով։