կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 21:56
Հասարակություն

Ալեն Սիմոնյանի հրամանագրով ԳՇ-ում պաշտոնանկություններ են եղել

Ալեն Սիմոնյանի հրամանագրով ԳՇ-ում պաշտոնանկություններ են եղել

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի լիազորությունները կատարողի հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է համապատասխան հրամանագրում: