Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․
«Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Արմեն Հովհաննիսյանը քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից՝ Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։ Մասնավորապես՝ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ ի սկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց՝ կալանքը եղել է ո՛չ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունի՝ Լիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ»։