Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 407 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Գրանցվել է մահվան 2 դեպք:
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 60 վարակակիր:
Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: